6500 դիտում
17:19 07-07-2017
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հանդիպել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանը հուլիսի 7-ին հանդիպել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիանների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Քննարկվել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում գիտության, կրթության ոլորտում համագործակցության, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում մասնագետների պատրաստման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր։
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը Իրանի ժողովրդին շնորհավորել է նախագահական ընտրությունների կապակացությամբ և հույս հայտնել, որ պարոն Հասան Ռոհանիի պաշտոնավարման երկրորդ շրջանում ևս հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ։
Շնորհակալություն հայտնելով նախարարին՝ Մոհամմադ Ֆարհադիին անդրադարձել է գիտության, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում հայ-իրանական համագործակցության հեռանկարներին։
Կարևորելով միջկառավարական հանձնաժողովի դերը այդ գործում՝ նշվել է, որ առկա են լուրջ հնարավորություններ, այդ թվում՝ տարածաշրջանային գործակցության շրջանակում։ Մոհամմադ Ֆարհադիին հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի հետ ինչպես գիտության և կրթության, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաների և գիտահետազոտական նախագծերի իրականացման բնագավառում.
-Մենք հաստատակամ ենք զարգացնելու գործընկերությունը Հայաստանի հետ,-ասել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիանների նախարարը։
Անդրադառնալով գիտության և կրթության բնագավառում հայ-իրանական համագործակցության առաջիկա ծրագրերին՝ Աշոտ Մանուկյանն առանձնացրել է էներգետիկ ոլորտում մասնագիտական փորձի փոխանակման կարևորությունը.
-Էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությունը հասել է այնպիսի մակարդակի, որ մենք ունենք մասնագիտական փորձի փոխանակման անհրաժեշտություն,-նշել է նախարարը։
[b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2668 դիտում
13:08 10-07-2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին
3215 դիտում
09:59 19-10-2016
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը մեկուկես տարի եղել է հետախուզման մեջ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
430 դիտում
10:33 07-05-2024
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
925 դիտում
10:05 07-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում