211652_close_icon
views-count20070 դիտում article-date 15:21 09-06-2018

Կոլումբոսի նամակի գողացված պատճենը Իսպանիա է վերադարձվել

ԱՄՆ ներգաղթային և մաքսային ոստիկանությունն Իսպանիայի իշխանություններին է փոխանցել Ամերիկայի հայտնագործության մասին Քրիստափոր Կոլումբոսի նամակի պատճենը, որը հափշտակվել էր 7 տարի առաջ, հայտնում է euronews-ը: 2001 թվականին եվրոպական գրադարաններից գողացել էին Կոլումբոսի նամակի բնօրինակի մի քանի պատճենները, որը նա գրել էր XV դարում: Փաստաթղթերի թվում է Ամերիկա առաջին ճանապարհորդության մասին նավագնացի կարճ հաշվետվությունը: Քննությանը հաջողվել է պարզել, որ Բարսելոնի Կատալոնիայի Ազգային գրադարանից հափշտակված նամակի պատճենը վաճառվել է 600 հազար եվրոյով, այնուհետեւ վերավաճառվել է մոտ 900 հազար դոլարով: Արժեքավոր փաստաթղթի վերջին սեփականատերը այն կամավոր հանձնել է ամերիկյան իշխանություններին: Ավելի վաղ ամերիկյան աճուրդում վաճառվել էր Ամերիկայի հայտնագործության մասին Քրիստափոր Կոլումբոսի 6 նկարազարդմամբ նամակի պատճենը: Լոտը վաճառվել էր ռեկորդային գումարով՝ 751,5 հազար դոլարով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր