Լոբին եվրոպա է բերվել Կոլումբոսի երկրորդ ճանապարհորդությունից հետո
Լոբին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի հողագործության գլխավոր բույսերից մեկն է, համարվում է աշխարհի հնագույն մշակաբույսերից մեկը։
Սկզբնական շրջանում եվրոպացիներն այն աճեցնում էին որպես դեկորատիվ բույս և միայն XVII դարի վերջում լոբին լայն տարածում ստացավ որպես բանջարանոցային մշակաբույս։
Բուժիչ նպատակներով մթերում են ծաղիկները և արդեն հասունացած պտղի պատիճը։
Ծաղկաբաժակի թերթիկները ձուլված են խողովակի ձևով, դա է պատճառը, որ մեղուն դժվարանում է հասնել ծաղկահյութին։
Ծաղիկը չորացնում են բաց ծածկի տակ։ Ունի տարրալուծող, արյունը մաքրող հատկություն։
Պատիճը չորացնում են արևի տակ, պարունակում է հակադիաբետիկ նյութ (արգինին)։
Թուրմը և եփուկը կիրառում են աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ռևմատիզմի, երիկամների և միզապարկի բորբոքումների, սրտային կամ երիկամային բնույթի այտուցների, շաքարային դիաբետի թեթև ընթացքի, պանկրեատիտի դեպքում։