211652_close_icon
views-count6439 դիտում article-date 10:42 09-06-2018

ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. Ֆանտաստիկ վիպակ. ՄԱՍ 5. hayreniq.am

...Իսկ այդ պահին սև սենյակում Բասը ժողով էր կազմակերպել:Հավաքվել էին բոլոր չարագործները: Բասը զայրացած , այնքա՜ն զայրացած մոտեցավ սեղանին կարծես ուր որ է, պիտի զայրույթից պայթեր : Նա ձեռքը խփեց սեղանին և գոռաց. _Գո՜դ…Ա՜խ դու: Գոդը մեղավոր ու շփոթված հայացքով նայեց Բասին _Դու ինչպե՞ս կարող էիր պարտվել , Գո՜դ,-աղաղակեց Բասը: _Շեֆ…Ես…Դե- Գոդը արդարանալու բառեր չէր գտնում, բանը նրանումն է, որ... Բասը նույնիսկ թույլ չտվեց, որպեսզի Գոդը ավարտի ասելիքը. _Դա ամենահեշտ խնդիրն էր, այդ Նազիկի առաջին պայքարն էր: Ես չեմ հասկանում, Գոդ, դու ինչպե՞ս չկարողացար հաղթել այդ…այդ…այդ Ահեղ Ժապավենին ,- իրեն կորցրած շարունակում էր գոռալ Բասը,- Ուրեմն լսիր, սա միակ պարտությունն է, որ ես քեզ ներում եմ, հաջորդը՝ չեմ ների, իսկ դու լավ գիտես, թե ինչ է լինում նրանց հետ, ում ես չեմ ներում,- Բասի աչքերի մեջ կրակներ հայտնվեցին: Գոդը սարսափած էր. _Շեֆ… Խոստանում եմ Նազիկին պարտության կմատնեմ… խոստանում եմ: Բասը սարսափազդու հայացք ձգեց նրան ու հեռացավ: Բասի հետևից հեռացան նաև մյուս չարագործները: Մնաց միայն Գոդը, ով մտասույզ էր : Նրա աչքերի առաջ երևում էր, երկար, ուսերին թափած մազերով, նազենի, գեղեցիկ Նազիկը: _Գո՜դ, հավաքի քեզ, – Գոդին ասաց իր երկրորդ եսը,- Հանգստացիր, այդ աղջիկը քո թշնամին է... Նույն պահին, իրականությունից ասես կտրված, կատարվածից քար կտրած Նազիկը դանդաղ քայլերով հասավ տուն : Տատիկը տեսավ Նազիկին , հպարտությամբ ժպտաց, համբուրեց աղջկա ճակատն ու ասաց : _Ապրես, աղջիկս: Դու արժանի ես սուպերհերոսուհի կոչվելու: Դու հաղթեցիր չարին , այդպես էլ շարունակիր: Նազիկը զարմանքով նայեց տատիկին. _Տատ, դու դա որտեղի՞ց գիտես … ես նոր եմ եկել …չեմ հասցրել նույնիսկ մի բառ ասել: Տատիկը ժպտաց Նազիկին և ասաց. _Ես գիտեմ քո ամեն մի քայլի մասին , չէ ՞ որ ես ել եմ ընտրյալ _Տատ , ես ինչպե՞ս կարողացա դա անել _Աղջիկս, դու օժտված ես մարդկանց օգնելու ուժով, ներելու, խղճալու, սիրելու ուժով , դա քո կյանքի առաքելությունն է : Նազիկ, ես քեզ մի կարևոր բան պետք է ասեմ : Նազիկը սպասողական հայացքով նայեց տատիկին: _ Չարու և բարու ամեն մի առճակատում տևում է ընդհամենը 15 րոպե : Նազիկը զարմացած նայեց տատիկին: _Այսի՞նքն, տատ: _Եթե դու այդ 15 րոպեների ընթացքում չհաղթես,- շարունակեց տատիկը,- չարը կհաղթի, իսկ բարին կպարտվի: Տասնհինգ րոպե ու տասնհինգ բարու ու չարի առճակատում: Քեզանից է կախված , թե այս երկրի վրա բարի՞ն կավելանա, թե՞ չարը: _Տատ, բայց դա անարդար է, ես չեմ կարող, ես վախենում եմ : _Դա քո ճանապարհն է, աղջիկս, դու պետք է համակերպվես քո ճակատագրի հետ: Նազիկը լսեց տատիկին և մտասույզ գնաց իր սենյակը: Աչքի առաջ երևաց նա ՝ գեղեցիկ, երիտասարդ , սև աչքերով Գոդը:Նազիկը մի պահ ակամայից ինքն իրեն ժպտաց : Հետո թափահարեց գլուխը ՝ ցանկանալով ցրել մտքերը. _Նազիկ , հավաքիր քեզ : Նա քո հակառակորդն է, հանգիստ, Նազիկ, հանգիստ ... ու՜... հեչ էլ սիրուն չէր... օ՜ֆ, բայց ախր, չէ՜, շա՜տ սիրուն էր... հանգի՜ստ, Նազիկ... էս ի՞նչ մտքեր են: Նազիկը գլուխը խոթեց բարձի տակ, որ իբր լռեցնի մտքերն ու իր հոգում կատարվող տարօրինակ այդ երևույթը.... Իսկ այդ պահին սև սենյակում լսվեց ազդանշանի ձայնը: Ինչ-որ տեղ ուր-որէ նոր բարություն պիտի կատարվեր… Աղբյուրը՝ [url=http://www.hayreniq.am/am-n-4652.html]hayreniq.am[/url]

Նմանատիպ նյութեր