8199 դիտում
14:31 02-06-2018
ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. Ֆանտաստիկ վիպակ. ՄԱՍ 2. hayreniq.am
Տատիկի ճչոցից՝ կատուն վախեցած դուրս վազեց Նազիկի սենյակից: Տատիկն ու Նազիկը լարված նայում էին միմյանց: Տատիկը հառաչեց և սկսեց պատմել.
-Մայրդ շատ երիտասարդ տարիքում է քեզ ունեցել: Ծննդաբերության պահին վատ եղանակ էր . կայծակ, որոտ :Մի անսովոր և հատուկ կայծակ , որը տեսնում են միայն ընտրյալները՝ խփեց քեզ , բայց ոչ ոք դա չնկատեց բացի ինձանից:
Նազիկը զարմացած, վախեցած ու սպասողական հայացքով նայում էր տատիկին.
Տատիկը շարունակեց.
- Նազիկ, դու սովորական աղջիկ չես: Դու սուպեր-հերոսուհի ես:
Նազիկը հանկարծակիի եկած վեր թռավ իր տեղից.
-Տատիկ , ի՞նչ ես խոսում:
Տատը բռնեց Նազիկի ձեռքը.
-Դու պետք է ավարտին հասցնես իմ կիսատ թողած առաքելությունը: Այդպես է ցանկանում տիեզերքը: Դու ընտրյալ ես, աղջիկս: Ես, ցավոք , չկարողացա հաղթանակով պսակել իմ ճանապարհը. Պարտվեցի չարագործներին:
/Նազիկի կերպարը ստեղծեց նկարիչ Սերոբ Դարբինյանը/
-Ի՞նչ չարագործեր, ի՞նչ ճանապարհ, ի՞նչ ընտրյալ, -Նազիկը սարսափած է:
-Դու պետք է երկիրը փրկես այնպիսի չարագործներից, ինչպիսիք են Գոդը, Սենչը և ամենանենգ չարագործը՝ Բասը: Նրանք ուզում են տիրանալ երկրին և միայն մենք կարող ենք նրանց խանգարել, թույլ չտալ, որ իրականցնեն իրենց չարագործությունները:
Նազիկը վախեցած է.
_
Ես չեմ կարող, Ես վախենում եմ:
Տատիկը հիասթափությամբ նայեց Նազիկին:Նազիկը հանկարծ հարցրեց.
-Իսկ ուր են իմ ծնողները, տա՞տ, դու երբեք իմ այս հարցին չես պատասխանել:
Տատը հուզմունքով նայեց նրան ու ասաց.
-Քանի որ ծնողներդ շատ երիտասարդ էին, նրանք գտան, որ դու կխանգարես իրենց կյանքին … կներես, որ դա ասում եմ, գիտեմ, որ ցավացնում եմ քեզ: Նրանք քեզ թողել են ինձ մոտ ու հեռացել: Այդ օրվանից ես նրանցից ոչ մի լուր չունեմ… Մանկուց ես եմ քեզ խնամում:
Նազիկը չգիտեր ինչ ասել և սկսեց լացել:Որոշ ժամանակ անց նա սրբեց աչքերն ու ասաց.
-Ես.. Ես…Ես համաձայն եմ :Ես պետք է սխրագործություններ կատարեմ, փրկեմ աշխարհը չարագործներից, որպեսզի հայրս և մայրս տեսնեն ինձ, հպարտանան ու ետ վերադառնան: Երևի..Երևի ես նրանց համար տանջանք եմ եղել, վատն եմ եղել, որ հեռացել են: Ես պետք է նրանց հակառակն ապացուցեմ:
Տատիկը գրկում է Նազիկին, երկուսով հուզված են:
Այդ ամբողջ ընթացքում Սև կատուն ականջ էր դնում նրանց խոսակցությանը: Խոսակցության ավարտից հետո այդ տարօրինակ կատուն մի անկյուն քաշվեց , սեղմեց իր պոչի տարօրինակ նշանին և ասաց.
-Ալո... շեֆ.....Ես գտել եմ նրան. որն է մեր հաջորդ քայլը՝ սպանե՞մ…
Կատուն հա՛մ խոսում, հա՛մ կատաղած հայացքով նայում է Նազիկի ու նրա տատիկի կողմը…
Աղբյուրը՝ [url=http://www.hayreniq.am/am-n-4611.html]hayreniq.am[/url]
Նմանատիպ նյութեր
6436 դիտում
10:42 09-06-2018
ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. Ֆանտաստիկ վիպակ. ՄԱՍ 5. hayreniq.am
4610 դիտում
14:30 16-06-2018
«Ահեղ ժապավենը». Ֆանտաստիկ վիպակ. ՄԱՍ 7. Ժասմին Հայրապետյան. Hayreniq.am
12857 դիտում
13:56 23-06-2018
«Ահեղ ժապավենը». Ֆանտաստիկ վիպակ. մաս 8. Ժասմին Հայրապետյան. Hayreniq.am
Այս բաժնից
1147 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4639 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած