Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը բանտից ասուլիս է տվել
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը նախընտրական մամուլի ասուլիսը բանտում է կազմակերպել և սոցկայքերի միջոցով պատասխանել լրատվամիջոցների հարցերին։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ 2016–ից Էդիռնեի բանտում գտնվող Սելահաթին Դեմիրթաշը լրագրողների հարցերին պատասխանել է թուրքերեն, քրդերեն և անգլերեն։
Դեմիրթաշը նաև ասել է, որ լուրեր է կարդացել, որ Անգելա Մերկելը Էրդողանին ընտրություններից հետո հրավիրել է Գերմանիա։ «Ես եմ նախագահ ընտրվելու ու Մերկելին «սյուրպրիզ» եմ անելու»,- նշել է Սելահաթին Դեմիրթաշը։
Նշենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու հունիսի 24-ին։ Ընտրություններին մասնակցում են 4 հայ թեկնածու, որոնցից երկուսն են անցողիկ տեղում։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]