35049 դիտում
21:58 08-06-2018
Արգենտինայի հավաքականը իր հետ Ռուսաստան է բերել 3 տոննա սննդամթերք
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան մերձմոսկովյան Բրոնիցայի բազա է բերել մոտ 3 տոննա սննդամթերք: Այդ բազայում է 2018թ. աշխարհի առաջնության ընթացքում հանգրվանելու Արգենտինայի հավաքականը:
Ռուսաստանում Արգենտինայի դսպան Ռիկարդո Լագորիոն դա բացատրել է նրանով, որ աշխարհի առաջնության ժամանակ ցանկալի է հավաքականի անդամներին կերակրել իրենց համար սովոր կերակուրներով:
«Հավաքականն իր հետ բերել է Արգենտինայի համար ավանդական սննդամթերքներ. տավարի միս, խոզի միս, խտացրած կաթ, մատե և այլն: Ընդհանուր առմամբ՝ մոտ 3 տոննա մթերք:
Բացի այդ, Արգենտինայից Բրոնիցա են արդեն եկել շեֆ-խոհարարները, որոնք էլ թիմի համար կերակուրներ կպատրաստեն», հայտնել է դեսպանը:
Աշխարհի առաջնությունը կընթանա Ռուսաստանի 11 քաղաքների 12 ստադիոններում՝ հունիսի 14-ից հուլիսի 17-ը: Խմբային փուլում Արգենտինայի հավաքականը կխաղա Իսլանդիայի (hունիսի 16, Մոսկվա), Խորվաթիայի (հունիսի 21, Նիժնի Նովգորոդ) և Նիգերիայի հետ (հունիսի 26, Սանկտ-Պետերբուրգ):
Նմանատիպ նյութեր
3736 դիտում
19:34 07-08-2015
Ռուսաստանում ոչնչացնում են հարյուրավոր տոննա սննդամթերք. տեսանյութ
1808 դիտում
20:40 07-06-2017
Սիրիա է առաքվել 18 տոննա մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը՝ հիմնականում սննդամթերք
Այս բաժնից
2923 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2302 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2269 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի