211652_close_icon

Արամ Մանուկյանն ազատ արձակվեց

views-count12792 դիտում article-date 18:17 08-06-2018
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննարկումն ավարտվեց. Արամ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Հիշեցնենք, որ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանին է ներկայացրել 7 պատգամավորների անձնական երաշխավորագրերը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Նրանք են Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Լուիզա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը և Գևորգ Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր