1646 դիտում
19:06 09-07-2020
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել կալանքից Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/hrant.ananyan.5/posts/2636162299933116]գրառում[/url] է արել նրա պաշտպաններից Հրանտ Անանյանը։ Նա մասնավորապես գրել է.
«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար»:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-154-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու մեջ։ Նա կալանավորվել էր հունիսի 27-ին։
Նմանատիպ նյութեր
4391 դիտում
22:36 17-06-2020
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել․ ArmLur.am
6793 դիտում
20:18 08-07-2020
Վերաքննիչը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության
Այս բաժնից
1162 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1465 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ