211652_close_icon
views-count7931 դիտում article-date 15:15 08-06-2018

Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով մեղադրվել է ևս 3 անձ

Ստեփանակերտում հունիսի 1-ին ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել նաև Ալբերտ Ավետիսյանին, Մհեր Մուսայելյանին, Դավիթ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի [url=http://prosecutornk.am/մեղադրանք-է-առաջադրվել-եվս-երեք-հոգու/]բաժնից[/url]: «Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քանի որ վերջինս գտնվում է ստացիոնար բուժման մեջ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մհեր Մուսայելյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հաշվի առնելով նրա` ստացիոնար բուժման մեջ գտնվելու հանգամանքը: Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան, 2բ հասցեի դիմաց հունիսի 1-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում ծեծկռտուքի ընթացքում կողմերը մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց: Այդ միջադեպից հետո բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր