4394 դիտում
10:06 31-05-2017
Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ականատեսները ոչ մի ծեծկռտուք չեն տեսել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ականատես վկաներ են ի հայտ եկել:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ իրավապահները տեղեկություններ են ձեռք բերել, որ միջադեպին ականատեսներ են եղել, որոնց այս օրերին հրավիրել են հարցաքննության: Սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, ականատեսները ևս խոսքերը մեկ են արել և իրավապահներին հայտնել են, թե որևէ միջադեպ չի եղել, և իրենք որևէ միջադեպի ականատես չեն եղել:
Ինչպես հայտնի է՝ մայիսի սկզբներին պատգամավորի որդին դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն:
Ըստ էության, վերջին հույսը մնացել է նշանակված փորձաքննությունը, որը կամ կհաստատի, կամ կհերքի՝ արդյոք Ջանոյանի քրոջ որդին ծեծի ենթարկվել է, թե ոչ:
Նշենք, որ տեղի ունեցած միջադեպի մասով հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11925 դիտում
15:03 27-01-2014
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
2287 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1804 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»