3430 դիտում
14:23 08-06-2018
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է Բրյուսել, մասնակցելու ՆԱՏՕ-ի հավաքին
Հունիսի 8-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում առկա անվտանգության միջավայրին և կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրները, ծանոթանալու են իրավիճակի կառավարման առնչությամբ Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի քաղաքական և ռազմական իշխանությունների տեսլականին:
Հանդիպման արդյունքում ակնկալվում է ձևավորել խնդիրների հաղթահարման վերաբերյալ Աֆղանստանում իրականացվող առաքելությանը ուժեր տրամադրող երկրների ընդհանուր դիրքորոշումը:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի և գործընկեր երկրների այլ պաշտոնյաների հետ:
Նմանատիպ նյութեր
1068 դիտում
19:40 23-06-2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա
9296 դիտում
22:52 18-05-2018
Աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը
6055 դիտում
16:07 20-09-2016
Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթներ կիրականացվեն դեկտեմբերի 10-ից
Այս բաժնից
637 դիտում
09:15 03-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում
559 դիտում
23:39 02-05-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
664 դիտում
23:20 02-05-2024
Հայաստանը զավթած 5-րդ շարասյունը չունի գաղափարախոսություն․ Ստեփան Դանիելյան