«Մուրսիայի» նախագահ. Գուտին դառնում է «Ռեալի» մարզիչ
«Մուրսիայի» նախագահ Վիկտոր Գալվեսը անդրադարձել է «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Գուտիին իր թիմ հրավիրելու հարցին:
«Ես հանդիպել եմ Գուտիի հետ և նրան այսօր պետք է տեսնեի: Ես ցանկանում էի նրան հրավիրել «Մուրսիա», սակայն Զիդանը հեռացավ «Ռեալից»: Գոնե մի քանի օր ուշ հայտարարեին այդ մասին:
Հիմա արդեն ամեն ինչ կախված է Ֆլորենտինո Պերեսից: Եթենա Գուտիին նշանակի, ապա հիանալի կլինի:
Գուտին կդառնա «Ռեալի» նոր մարզիչ և չի գա «Մուրսիա»: Շատ ափսոս, լավ կլիներ, որ Զիդանը մի քանի օր էլ մնար «Ռեալում», ասել է Գալվեսը: