211652_close_icon
views-count6638 դիտում article-date 12:23 07-06-2018

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն է ստացել ևս 14 տնտեսվարող․ ՊԵԿ

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հունիսի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 14 տնտեսվարողի: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Դիմում ներկայացրած բիզնեսի 21 ներկայացուցիչներից երեքը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Եվս 4 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: 2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 73 տնտեսվարող, որոնցից 54-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում): Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Նմանատիպ նյութեր