211652_close_icon
views-count3962 դիտում article-date 14:04 14-05-2018

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն է ստացել ևս 15 տնտեսվարող 2018թ. առ այսօր ՊԵԿ-ը հավաստագիր է շնորհել 40 տնտեսվարողի

Oրինապահ հարկ վճարողների շարքերը համալրվում են: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 14-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 15 տնտեսվարողի: 2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 57 տնտեսվարող, որոնցից 40-ի դիմումը բավարարվել է: Մերժվել է 15 հարկ վճարողի դիմում, իսկ 5 հարկ վճարողի դիմում ուսումնասիրման փուլում է: Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: ՑԱՆԿ Օրինապահ հարկ վճարողների 1. «ՄԵԴՊՐՈ» ՍՊԸ 2. «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ 3. «ՌՈՒԴԱՐՏ» ՍՊԸ 4. «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ 5. «ՀՈՐԱՏԱՆՑՔ» ՍՊԸ 6. «ԲԵՏՈՆ» ԱԿ 7. «ՄԵԴՏԵԽՆԻԿԱ ՊԼՅՈՒՍ» ՓԲԸ 8. «ՀԱՑԱՌԱՏ-42» ՍՊԸ 9. «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ 10. «ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ 11. «ՀԵՆՔ» ՍՊԸ 12. «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ 13. «ԱՐՄԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ» ԱՁ 14. «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ 15. «ԽԱՉՎԱՐ» ՍՊԸ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր