211652_close_icon
views-count5095 դիտում article-date 16:09 20-11-2017

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն է ստացել ևս 10 տնտեսվարող

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 10 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 5-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 199 տնտեսվարող, 145-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: [b]Օրինապահ հարկ վճարողների ցանկ[/b] 1. «ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ» ՍՊԸ 2. «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ 3. «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ 4. «ԽԱՉՎԱՐ» ՍՊԸ 5. «ՄԵԴՍԵՐՎԻՍ» ՍՊԸ 6. «ՀԱՅԻՆԿԱՍԱՑԻԱ» ՓԲԸ 7. «ՀԵՆՔ» ՍՊԸ 8. «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ 9. «ԱՐՄՏՈՐԳ» ՓԲԸ 10. «ԿԱՊՔԻՄ» ՍՊԸ [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր