«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն է ստացել ևս 6 տնտեսվարող
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տղեկացնում են, որ կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հոկտեմբերի 16-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 6 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 8 ներկայացուցիչներից մեկը չի համապատասխանել սահմանված չափանիշներին: Եվս մեկ դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 185 տնտեսվարող, որից 135-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկը
1. «ԱՐԻՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
2. «ՖՈՐՍԻՆԳ» ՍՊԸ
3. «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ
4. «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ
5. «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» ՓԲԸ
6. «ՄՖ ԷՔՍՊՈՐՏ» ՍՊԸ