211652_close_icon
views-count1678 դիտում article-date 20:24 06-06-2018

Նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է Հայաստան ժամանած բրիտանացի գործարարների

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստան ժամանած բրիտանացի գործարարների պատվիրակությանը` Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը գոհունակություն է հայտնել էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ գործարարների այցը ևս մեկ ազդակ կդառնա գործակցության զարգացման ու ընդլայնման համար: Արթուր Գրիգորյանը գործարարներին է ներկայացրել էներգետիկայի և բնական պաշարների բնագավառի ռազմավարությունը, ինչպես նաև ներդրումային ծրագրերը: Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և վերահաստատել համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր