3417 դիտում
21:57 09-04-2018
Լոնդոնում քննարկվել է հունիսին բրիտանացի գործարարների՝ Հայաստան նախատեսվող այցը
Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանն այսօր Լոնդոնում հանիպել է Հայաստանում և Վրաստանում Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով հատուկ հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ:
Քննարկվել են բրիտանացի գործարարների ու ներդրողների՝ հունիսին Հայաստան նախատեսվող այցի հետ կապված կազմակերպչական հարցեր, բրիտանացի ներդրողներին հետաքրքրող ներդրումային ծրագրեր:
Աշոտ Մանուկյանը, մասնավորապես, ներկայացրել է էներգետիկայի ոլորտում մասնագիտական վերապատրաստման ուսումնական կենտրոնի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները, կենտրոնի ստեղծմանը բրիտանական կողմի մասնակցության հնարավոր ուղղությունները:
Քննարկվել են նաև արևային և կուտակիչ կայանների կառուցման ներդրումային ծրագրերը, դրանցում բրիտանացի գործարարներին ներգրավելու սկզբունքները:
Նախարարի պաշտոնակատարը մանրամասն անդրադարձել է 14ՄՎտ դրվածքային հզորությամբ Հայաստանում առաջին կուտակիչ կայանի կառուցման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքին, էլեկտրաէներգիայի ներքին սպառման կառուցվածքում վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման խնդիրներին:
Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության զարգացման բնագավառում համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Մարկ Փրիթչարդը կառուցողական է գնահատել հայկական կողմի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ բրիտանացի գործարարների՝ հունիսին կայանալիք այցը Հայաստան կլինի արդյունավետ և փոխշահավետ: Ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ այցի նախապատրաստական աշխատանքների համակարգման նպատակով իրականացվող քայլերի ժամանակացույցի և այցի հետ կապված քննարկումների հետագա ընթացքի վերաբերյալ:
[b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1822 դիտում
20:24 06-06-2018
Նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է Հայաստան ժամանած բրիտանացի գործարարների
2062 դիտում
19:54 06-06-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել բրիտանացի գործարարների հետ
1772 դիտում
12:49 15-02-2021
Առաջիկա օրերին տեղի կունենա իրանցի գործարարների այցը Հայաստան
Այս բաժնից
1579 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1450 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան