Վարազները հոշոտել են 77-ամյա իտալացուն
Սիցիլիայում 77-ամյա Սալվատորե Ռինաուդոյին սպանել են վարազները: Reuters-ի փոխանցմամբ, իտալացուն վարազների խումբը հոշոտել է, երբ վերջինը փորձել է պաշտպանել իր շներին: Սիցիլիական Չեֆալու քաղաքի դաշտային տարածքում իտալացին զբոսնել է շների հետ և այդ ժամանակ էլ հարձակման է ենթարկվել վայրի կենդանիների կողմից: Տուժել է նաև նրա հետ զբոսանքի դուրս եկած կինը:
Չեֆալուի քաղաքապետը հայտարարել է, որ ինքը բազմիցս է զգուշացրել այդ կենդանիների կողմից սպասվող վտանգների մասին, սակայն վարազների աճեցման ուղղությամբ վերահսկողություն սահմանելու մասին նրա կոչերը արձագանք չեն ստացել շրջանային իշխանությունների կողմից: