Ալիսոնի համար Եվրոպայում սուր պայքար է գնում
«Ռոմայի» դարպասապահ Ալիսոնը շարունակում է մնալ եվրոպական գրանդ ակումբների, մասնավորապես՝ «Ռեալի» և «Չելսիի» մրցակցության օբյեկտ:
Բրազիլացու ապագան շատ բանով կախված կլինի լոնդոնցիների դարպասապահ Տիբո Կուրտուայից, որը մեկ տարին անց կդառնա ազատ գործակալ:
Եթե բելգիացին այս ամռանը տեղափոխվի «Ռեալ», ապա Ալիսոնը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»: Եթե Կուրտուան մնա Լոնդոնում, ապա Ալիսոնը կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբ:
«Ռոման» պատրաստ է Ալիսոնին վաճառել 100 մլն եվրոյով, սակայն պաշտոնական առաջարկներ դեռ չեն եղել: Սպասվում է, որ «Ռեալն» ու «Չելսին» Ալիսոնի համար կառաջարկեն մոտ 75 մլն եվրո: