33429 դիտում
12:20 05-06-2018
Ավտովթար Կոտայքի մարզում. 22-ամյա մենեջերը Nissan March-ով բախվել է քարերին, հետո գազախողովակին, նրան հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Էրիկ Փարսադանյանը իր վարած Nissan March մակինիշի 35 NO 414 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում «Արծվի թևերի» հարևանությամբ, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում, հարվածելով գազի խողովակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորը մասնագիտությամբ մենեջեր է, և նրան հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:
Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+