211652_close_icon
views-count65358 դիտում article-date 22:23 13-08-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Volkswagen Golf-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և 150 մետր գահավիժել ձորը․ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատարը․ դեպքի վայր է ժամանել Կոտայքի մարզպետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 21 XA 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել այն և մոտ 150 մետր գահավիժել ձորը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծայառողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և Շտապօգնության մեքենայով նրան հիվանդանոց են ուղեկցել Ա․ Պետրոսյանն ու Տ․ Քոթանջյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարից հետո այդ տեղով անցնում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով կանգնեց ու հետաքրքրվեց վթարով։ Ու երբ իմացավ, որ վիրավորը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, զանգահարեց նշված կենտրոն, իմանալու, թե ինչ վիճակում է գտնվում վիրավորը։ Դրանից հետո փրկարարներից և ճանապարհային ոստիկաններից հետաքրքրվեց, թե ինչով կարող է օգտակար լինել։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ձորը գահավիժելու արդյունքում հսկայական եղևնին կոտրվել է։ Ու հրաշք է, որ երջանիկ պատահականությամբ, վարորդը ողջ է մնացել։ Լուանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր