Պուտինը 6 գեներալի թոշակի է ուղարկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցների 6 գեներալի թոշակի է ուղարկել:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին՝ տեղեկացնելով, որ պաշտոնից ազատվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վլադիմիր Ստեփանովը, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Չուպրիյանը:
Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է նաև Ղրիմի հարցերով ներքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Աբիսովին, Կեմերովոյի ԱԻՆ ծառայության ղեկավար Ալեքսանդր Մամոնտովին, Քննչական կոմիտեի կադրերի բաժնի ղեկավար Վիկտոր Դոլժենկոյին:
Պաշտոններից ազատվել են նաև Ղրիմի ԱԻ ղեկավար Սերգեյ Շախովը, ինչպես նաև ՌԴ ներքին գործերի նախարարության ֆինանսատնտեսական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Նադեժդա Ռոմաշովան: