211652_close_icon
views-count9081 դիտում article-date 21:05 04-06-2018

Հայաստանի հավաքականը նորից ոչ-ոքի խաղաց

Ավստրիայի Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» ստադիոնում Հայաստանի հավաքականը ընկերական խաղում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Մոլդովայի հետ: Հանդիպումը չափազանց ընկերական ստացվեց, կարելի է ասել՝ անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում, նվազագույն գոլայիյն պահերով, այնպես որ, գոլազուրկ այս հաշիվը լիովին արտացոլում է խաղի պատկերը: Հիշեցնենք, որ սա Ավստրիայում Հայաստանի հավաքականի երկրորդ ընկերական հանդիպումն էր: Առաջին կայացավ մայիսի 29-ին՝ Մալթայի հետ և նույնպես ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: [b]Ընկերական հանդիպում, Ավստրիա [/b] [b]Հայաստան - Մոլդովա՝ 0։0 [/b]Հայաստան. Արամ Հայրապետյան, Մոնրո Արարատ (Հովհաննես Համբարձումյան, 61), Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Կառլեն Մկրտչյան (Գևորգ Ղազարյան, 74), Գոռ Մալաքյան (Արտակ Եդիգարյան, 81), Իվան Յագան (Էդգար Մալաքյան, 46), Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան (Մարկոս Պիզելի, 46):

Նմանատիպ նյութեր