Արա Բաբլոյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար հունիսի 4-5-ը Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք հանդիպումներ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։