211652_close_icon
views-count1240 դիտում article-date 14:04 05-04-2014

Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 7-9-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը 2014թ. ապրիլի 7-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Պատվիրակության կազմում է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Այցի ընթացքում կայանալու են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումները ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի, ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

Նմանատիպ նյութեր