3472 դիտում
11:39 01-06-2018
Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի դուք ապրեք անհոգ ու երջանիկ. Արցախի նախագահի ուղերձը՝ երեխաներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ երեխաներ,
Այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ես ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին այս ուրախ ու հրաշալի տոնի կապակցությամբ:
Արցախում իրականացվում են տարբեր ծրագրեր՝ ուղղված ձեր առողջության ու կրթության հետ կապված խնդիրների լուծմանը, կառուցվում ու վերանորոգվում են հիվանդանոցները, դպրոցներն ու մանկապարտեզները, մարզական ու մշակույթի օջախները, այգիներն ու պուրակները:
Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի դուք ապրեք անհոգ ու երջանիկ, ապահով ու բարեկեցիկ, որպեսզի ձեր մանկությունը լինի խաղաղ ու անամպ, լի ամենավառ գույներով ու թանկ հիշողություններով:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, թանկագի՛ն փոքրիկներ, եւ մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ճանապարհին»:
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
20:29 08-03-2024
Հուսով եմ կկարողանանք անել այնպես, որ ապրեք խաղաղ ու անհոգ, սիրելի կանայք․ Լևոն Քոչարյան
2364 դիտում
12:25 01-06-2017
Անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունը լինի առավել անհոգ ու ապահով. Տարոն Մարգարյանը՝ երեխաներին
2892 դիտում
19:58 20-12-2018
Արցախի զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով, ամեն ինչ արվելու է դրա համար. Բակո Սահակյան
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում