Ռոնալդուի մայրը ցանկանում է, որ Կրիշտիանուն վերադառնա Մանչեսթեր
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, հայտնել է, թե որ թիմում կցանկանար իր տղային տեսնել, եթե նա հեռանա մադրիդյան ակումբից:
Ինձ դուրէ գալիս Փարիզը, ես այնտեղ ժամանակ առ ժամանակ այցելում եմ: Վերջին անգամ այնտեղ զավակիս հետ եմ գնացել, երբ նրան շնորհում էին «Ոսկե գնդակը»: Ես հպարտության աննկարագրելի զգացումներ ապրեցի: Փարիզյան այցերի ժամանակ ինձ բոլորը շատ լավ են վերաբերվում:
Անկեղծ ասած, դեմ չէի լինի, եթե Կրիշտիանուն տեղափոխվեր Փարիզ: Բայց բոլոր դեպքերում ես կգերադասեի, որ նա Մանչեսթեր վերադառնա», ասել է Ավեյրուն:


