19310 դիտում
22:36 21-05-2018
Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի 4Ա դասարանում տոնական տրամադրություն էր. միջոցառումը կրում էր «Ավարայրից Սարդարապատ» խորագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մայիսի 21-ին Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի 4 Ա դասարանում տոնական տրամադրություն էր, որը նվիրված էր մայիսյան հաղթանակների տոներին և կրում էր «Ավարայրից Սարդարապատ» խորագիրը:
Միջոցառման ընթացքում հնչեցին հաղթանակին նվիրված երգեր և ցուցադրվեցին պարեր:
Միջոցառումը կազմակերպել էր նշված դասարանի դասղեկ Շուշան Մայիլյանը, ով տարրական օղակից նշված դասարանին հրաժշտ էր տալիս:
Նա արցունքոտ աչքերով ելույթ ունեցավ և խնդրեց տնօրինությանը, որ իր կրթած աշխույժ երեխաներին «լավ աչքով» նայեն:
Երեխաներից և ծնողներից ոմանց աչքերը նույնպես արցունքոտվեցին դասղեկի ելույթից:
Միջոցառման ավարտին Շ.Մայիլյանի 7Ա դասարանի տղաները դհոլների կատարումով աշխուժություն առաջացրեցին դահլիճում:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 221+
221+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2176 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)