35517 դիտում
11:52 05-09-2016
Վանաձորի Ղ. Ալիշանի անվան թիվ 27 դպրոցի 1Ա դասարանում երեխաներն ընտելացել են դպրոցական առօրյային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վանաձոր քաղաքի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի 1Ա դասարանում երեխաներն արդեն ծանոթանում են հայոց գրերին։
Դասղեկ Արմինե Մարտիրոսյանը կարողանում է ներթափանցել երեխաների ներաշխարհ, և երեխաները մեծ սիրով են հաճախում դպրոց։
Դասղեկի գլխավորությամբ երեխաները նախ գրեթե անգիր արտասանում են Տերունական աղոթքը և արդեն գիտեն՝ ով է ստեղծել Հայոց գրերը և ինչու պետք է սիրեն հայրենիքը։
Ճիշտ է՝ երեխաներն ընտելանում են դպրոցական առօրյային, բայց նրանց ավելի շատ հետաքրքրում են մանկական հեքիաթների հերոսները, այդ թվում՝ «Կարմիր գլխարկ»-ը, «Երեք խոզուկներ»-ը, «Մոխրոտիկ»-ը, «Փոքրիկ իշխան»-ը, «Քաջ Նազար»-ը, «Ձախորդ Փանոս»-ը և այլն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+