Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի ծրագրավորման խմբակի աշակերտները այցելեցին «COAF Smart» կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ` ապրիլի 26-ին, Վանաձոր քաղաղի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի ծրագրավորման խմբակի աշակերտները՝ խմբակավար Լուսինե Պետրոսյանի գլխավորությամբ, այցելեցին COAF Smart կենտրոն։
Արդեն 2 տարի է, ինչ դպրոցի ծրագրավորման խմբակն ակտիվ գործունեություն է ծավալում, ինչի արդյունքում էլ աշակերտներից շատերը համարվում են խելացի և եռանդով լի:
Դպրոցի աշակերտները չեն սահմանափակվում միայն դպրոցի տված գիտելիքներով, և այդ բացը փորձում են լրացնել նորանոր բացահայտումներով, ինչի վառ ապացույցն է այսօրվա այցելությունը:
Աշակերտները և ծնողները հատուկ շնորհակալություն են հայտնում թիվ 27 հիմնական դպրոցի տնօրինությանը, խմբակավար Լուսինե Պետրոսյանին նման հնարավորություն ընձեռելու և մշտապես աշակերտների կողքին լինելու համար։
Երեխաներն ու նրանց ծնողները իրենց շնորհակալությունն էին հայտնում նաև COAF Smart կենտրոնի աշխատակիցներին՝ հաճելի օր պարգևելու համար։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի