16717 դիտում
09:10 30-05-2018
«Ելք»-ը արտահերթ ընտրություններին կմասնակցի դաշինքով, բայց փոփոխված համամասնությամբ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինտենսիվ պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դրա մասին է վկայում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հաստատակամ հայտարարությունը, թե արտահերթ ընտրություններ լինելու են՝ անկախ ՀՀԿ-ի կամքից:
Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, ակտիվորեն քննարկվում է նաև ընտրություններին մասնակցելու ձևաչափը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ հակված են ընտրությունների գնալ առանձին՝ վստահ, որ այդպես էլ մեծամասնություն կկազմեն:
Սակայն, հավաստի տվյալներով, բանակցությունների արդյունքում որոշվել է արտահերթ ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքով, սակայն փոփոխված համամասնությամբ: Ըստ այդմ, դաշինքի համամասնական ցուցակում կգերակշռեն ՔՊ-ականները. յուրաքանչյուր 10 թեկնածուից 6-ը կլինի այդ կուսակցությունից, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան», ևս 2-ը՝ «Հանրապետություն» կուսակցություններից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1995 դիտում
16:26 17-07-2018
Էդմոն Մարուքյանը կողմ է Երևանի քաղաքապետի ընտրություններին «Ելք» դաշինքով միասնական թեկնածու առաջադրելուն
10050 դիտում
23:33 24-07-2018
«Ելք» դաշինքով Երևանի ավագանու ընտրություններին հանդես գալու հարցը քննարկման փուլում է. Տիգրան Ավինյան․ Tert.am
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը