211652_close_icon

«Ելք» դաշինքով Երևանի ավագանու ընտրություններին հանդես գալու հարցը քննարկման փուլում է. Տիգրան Ավինյան․ Tert.am

views-count10203 դիտում article-date 23:33 24-07-2018
Վերջնական որոշում կայացնելուց առաջ դեռևս քննարկումների մեկ փուլ ունենալու ենք. ՔՊ վարչության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2018/07/24/Tigran-avinyan/2750515]Tert.am[/url]-ը։ Ըստ նրա՝ քննարկումներն արժեքավոր էին, լսել են Երևանի քաղաքապետի պաշտոնում ինքնաառաջադրված երկու թեկնածուների՝ քաղաքի զարգացման վերաբերյալ ունեցած պատկերացումները և հաջորդ փուլին արդեն լսելու են մյուս թեկնածուներին նույնպես, հարցեր տալու և ըստ այդմ էլ կայացնելու որոշում: «Հիմնականում ամեն թեկնածու իր պատկերացումներն էր ներկայացնում քաղաքի զարգացման տեսլականի վերաբերյալ, կոնկրետ դրույթների վերաբերյալ: Շատ ընդարձակ քննարկում էր, հարցուպատասախանի ֆորմատ նույնպես կար: Հիմնական ծրագրային դրույթների վրա ենք ուշադրություն դարձնում»,- ասաց նա: Հարցին, թե հնարավոր է՝ թեկնածուները վարչության պահանջներին չբավարարեն, Տիգրան Ավինյանն ասաց, որ դեռևս թեկնածուների առաջադրման ժամանակ կա, հետևապես կարող են ունենալ նոր թեկնածուներ ևս: Իսկ թե ինչպես կմասնակցեն՝ դաշինքով, թե առանց, Տիգրան Ավինյանը նշեց, որ «Ելք» դաշինքի ձևաչափով հանդես գալու հարցը քննարկման փուլում է: «Հստակ պատասխան տալ չեմ կարող»,- ասաց նա: Մանրամասն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/24/Tigran-avinyan/2750515]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր