211652_close_icon

Կիևում սպանել են ընդդիմադիր լրագրող Արկադի Բաբչենկոյին

views-count5583 դիտում article-date 23:45 29-05-2018
Կիևում սպանել են ռուս ընդդիմադիր լրագրող Արկադի Բաբչենկոյին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ազգային ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Տրակալոյին: Նշվում է, որ ոստիկանությունն ահազանգ է ստացել բնակարանում գնդակահարված լրագրողի մասին: 41-ամյա Բաբչենկոն մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Տրակալոյի խոսքով՝ այդ պահին Բաբչենկոյի կինը լոգասենյակում էր: «Նա աղմուկ լսեց, դուրս եկավ ու տեսավ արնաշախաղ տղամարդուն: Շտապօգնություն կանչեց, նրան տարան, նա մահացավ շտապօգնության ավտոմեքենայում», - պատմել է Տրակալոն:

Նմանատիպ նյութեր