6599 դիտում
22:15 20-10-2018
Սաուդյան Արաբիան 2 շաբաթ անց խոստովանեց, որ ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիին սպանել են Ստամբուլում՝ երկրի հյուպատոսարանում
Սաուդյան Արաբիան երկու շաբաթ հերքումներից հետո խոստովանեց, որ անհետ կորած ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգին սպանվել է Ստամբուլում՝ երկրի հյուպատոսարանում: Այս գործով արդեն 18 կալանավորված անձ կա:
Թագավորության դատախազության անցկացրած նախնական հետաքննությամբ պարզվել է, որ կասկածյալները Ստամբուլ են ժամանել՝ Հաշոգիին հանդիպելու համար, քանի որ վերջինս Սաուդյան Արաբիա վերադառնալու նախանշաններ ցույց տվել:
Սաուդյան Արաբիայում ընդունված պրակտիկա է արտասահմանում բնակվող այլախոհերին վերադարձնել երկիր, իսկ սաուդյան իշխանություններին քննադատող Հաշոգին վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում և համագործակցում էր Washington Post-ի հետ:
Հյուպատոսարանում խոսակցությունը լարված բնույթ է կրել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հաշոգիին, որը երկիր վերադառնալու ցանկություն չի հայտնել, խեղդամահ են արել: Դրանից հետո կասկածյալները թաքցրել են նրա դին, որի գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ:
Մինչդեռ թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ հյուպատոսարանում Հաշոգիին կտտանքների են ենթարկել, կտրել են մատները, իսկ հետո՝ գլխատել: Այնուհետև մարմինը, ենթադրաբար կտրտել են, և շենքից մաս-մաս դուրս հանել:
Հետաքննության արդյունքում պաշտոնանկ են արվել թագավորության հետախուզական մարմինների 4 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում՝ հետախուզական վարչության պետի տեղակալ Ահմեդ ալ-Ասիրին և Սաուդյան Արաբիայի արքայազնի խորհրդական ալ-Կահտանին: Ընդ որում, վերջինս շարունակում է մնալ կիբերանվտանգության ծառայության ղեկավար:
Նմանատիպ նյութեր
1990 դիտում
11:44 20-10-2018
Սաուդյան Արաբիան ընդունել է իր հյուպատոսարանում լրագրողի մահը
1248 դիտում
13:07 16-07-2022
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան 18 պայմանագիր են ստորագրել, Սաուդյան Արաբիան պետք է պահպանի նավթի շուկայի կայունությունը
7350 դիտում
22:27 11-11-2018
Հրապարակվել է սաուդյան հյուպատոսարանում գազանաբար սպանված լրագրողի վերջին խոսքերի ձայնագրությունը
Այս բաժնից
700 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
790 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
739 դիտում
15:35 23-11-2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ում կքննարկի հեռահար զինատեսակներով իրեն հարվածների թեման