Կիևում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների ժամանակ տուժել են 2 լրագրող
Կիևում խլացնող նռնակներից տուժել են 2 լրագրող, հաղորդում է «Интерфакс»-ը:
Հայտնվում է, որ լրագրողներից մեկը նռնակի բեկորներից վնասվածք է ստացել դեմքի մասում, իսկ 2-րդին զննում են բժիշկները, ով ստացել է կանտուզիա:
Կիևում ակտիվիստների և ոստիկանների միջև բախումները շարունակվում են արդեն հինգ ժամից ավելի: