211652_close_icon

ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանին ազատել են պաշտոնից

views-count15060 դիտում article-date 16:28 29-05-2018
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալին ազատել են պաշտոնից։ Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերի, Կարապետ Դավթյանին ազատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր