Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին. նույն պաշտոնում նշանակվել է Կարապետ Դավթյանը
ՀՀ նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Հրանտ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնում է նշանակվել Կարապետ Դավթյանը: Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Կարապետ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ»: