34305 դիտում
22:55 28-05-2018
Թրամփ․ Առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում. azatutyun.am
Առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն՝ պնդել է Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահին գրած նամակում, հավելելով՝ դա է՛լ ավելի լավ պայմաններ կստեղծի Նահանգների և Ադրբեջանի միջև համագործակցությունը խորացնելու համար:
[color=#EF2929]
Azatutyun.am[/color]-ի հաղորդմամբ՝ շնորհավորելով Ադրբեջանի առաջնորդին ու ժողովրդին առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Սպիտակ տան ղեկավարը, ըստ պաշտոնական «ԱզերԹԱՋ» գործակալության, գրել է. – «Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում են և աշխատում միմյանց հետ՝ դժվարին տարածաշրջանային մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Ես գնահատում եմ ձեզ հետ գործընկերությունը անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, ինչպես նաև մեր երկարամյա առևտրային կապերը»:
Պնդելով, թե առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում, Դոնալդ Թրամփը գրել է․ – «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները սպասում է Ձեզ հետ համագործակցությանը՝ հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորումը գտնելու համար»:
Նմանատիպ նյութեր
2573 դիտում
14:43 11-11-2016
ԱՄՆ-ն հանձնառու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
1213 դիտում
09:57 05-02-2021
Մոտակա ամիսները վճռական են Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում. Մաքրոն․ «Ամերիկայի ձայն»
3161 դիտում
12:01 09-07-2016
ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Ջ. Ուորլիք
Այս բաժնից
1168 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2958 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1120 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում