3185 դիտում
12:01 09-07-2016
ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Ջ. Ուորլիք
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Գրառումը նա կատարել է Twitter-ի իր միկրոբլոգում, որում ասված է. «Պետքարտուղար Ջոն Քերրին զրուցել է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ: Բոլոր կողմերն էլ մերժում են ռազմական ճանապարհն ու հավատարիմ են բանակցություններին, ԱՄՆ-ն պատրաստ է օգնել հակամարտության կարգավորման հարցում»:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը ցավակցություն է հայտնել պետքարտուղար Քերիին` ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: ՀՀ Նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել պետքարտուղար Քերիին` Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի պատճառով հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալուն միտված գործուն քայլերի համար, նաև որոնց արդյունքում կայացան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու ընդունվեցին համատեղ հայտարարություններ: Սերժ Սարգսյանը և Ջոն Քերին անդրադարձել են ս.թ. հուլիսի 6-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկված հարցերին: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը:
Նմանատիպ նյութեր
2597 դիտում
14:43 11-11-2016
ԱՄՆ-ն հանձնառու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
1478 դիտում
11:45 21-04-2014
Զատկի այս հրաշալի օրը ես աղոթում եմ Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Ջ. Ուորլիք
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
796 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
688 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը