211652_close_icon
views-count2333 դիտում article-date 14:43 11-11-2016

ԱՄՆ-ն հանձնառու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն վերահաստատում է վճռական աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և բարձր է գնահատում նրանց անդրդվելի փոխգործակցությունը կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով: Այդ մասին [url=https://osce.usmission.gov/response-minsk-group-co-chairs-cio-personal-rep-hlpg-statement-pc/]հայտարարել[/url] է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բեյերը Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդին ուղղված իր ուղերձում: «Միացյալ Նահանգները մտահոգված էր ապրիլին շփման գծի երկայնքով բռնության սրման առնչությամբ, ինչպես նաև՝ վայրագությունների մասին հայտարարություններով:: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, շտապ քայլեր է ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել մայիսի 16-ին Վիեննայում 3 + 2 ձևաչափով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ՝ այդկերպ ընդունելով, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերն ամենաբարձր մակարդակով կարող են օգնել կողմերին դադարեցնել բռնությունը և առաջ տանել խաղաղ գործընթացը: Վիեննայի հանդիպումը տվեց զգալի արդյունքներ: Կողմերը հաստատեցին հրադադարին իրենց հանձնառությունը, և իրավիճակը շփման գծի երկայնքով զգալիորեն կայունացավ: Կոչ ենք անում կողմերին աջակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնմանը, ինչպես համաձայնեցվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ: Հուսով ենք, որ այս ընդլայնումն ի վերջո կարող է արտահայտվել 2017 թվականի ԵԱՀԿ բյուջեում: Կոչ ենք անում կողմերին աշխատել հետաքննությունների մեխանիզմի ստեղծման առաջարկի ուղղությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում է վստահության ամրապնդման և հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսության ընդլայնման քայլերին, ինչը կարող է օգնել կայունացնել անվտանգության հետ կապված իրավիճակը և ստեղծել բանակցությունների համար ավելի կառուցողական մթնոլորտ: Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Գերմանիայի նախագահության և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի սերտ համագործակցությունը՝ համանախագահների միջնորդական ջանքերին և տեղում իրավիճակի կայունացմանն աջակցելու գործում: Մենք կիսում ենք կողմերի հիասթափությունն առ այն, որ հակամարտությունը չափազանց երկար է ձգվել: Հակամարտությունը չունի ռազմական լուծում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ, ինչպես այս առավոտ ընդգծել է դեսպան Ուորլիքը, կողմերի հետ աշխատելուն՝ հակամարտության ամուր և խաղաղ կարգավորման հասնելու համար»,- նշել է ԱՄՆ ներկայացուցիչ Դենիել Բեյերը:

Նմանատիպ նյութեր