Էնդրյու Ռոբերտսոն. Ռամոսը խելոք տղա է, այդպես չէ՞
«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը անդրադարձել է թիմակից Մոհամեդ Սալահի վնասվածքին, որը վերջինս ստացել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (1:3)՝ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայքարում:
Կարծում եմ, ամբողջ խնդիրն այն էր, թե ինչպես Սալահը ընկավ գետնին, սակայն Ռամոսը բավական խելացի տղա է, այդպես չէ՞: Ամեն ինչ ընկնելուց եղավ, Մոյի բախտը չբերեց: Նա ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց և նման կերպով այն ավարտելը շատ ցավոտ էր:
Հուսով եմ, որ նա ավելի ուժեղ կվերադառնա և կկարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը, քանի որ Եգիպտոսը նրա հետ մեծ հույսեր է կապում:
Ճանաչելով Սալահին, կասեմ, որ նա երբեք չէր լքի խաղադաշտը թեթև վնասվածքի դեպքում», ասել է Ռոբերտսոնը:


