Թուրքիայում քուրդ զինյալների հարձակման հետևանքով 2 թուրք զինվորական է սպանվել
2 թուրք զինծառայողներ են սպանվել և ևս 9 հոգի՝ վիրավորվել Թուրքիայի Շըրնաք նահանգում նրանց վրա կատարված հարձակման հետևանքով:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հղում անելով Թուրքիաի Զինված ուժերի գլխավոր շտաբին, Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները Բեյթյուշեբան քաղաքում հրազենային կրակ են բացել թուրք զինվորների վրա: Թուրքական ուժերը պատասխան կրակով վնասազերծել են 34 քուրդ զինյալի: