Եմենում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 10 ոստիկան
Եմենում զինյալների հարձակումից հետո զոհվել է առնվազն 10 ոստիկան: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը: Միջադեպը գրանցվել է այսօր, Եմենի Բայդա նահանգում:
10 ոստիկանից 9-ը զոհվել է պայթուցիկով լեցուն ավտոմեքենայի պայթեցման ժաանակ: Այս մասին հայտնել է տեղի հիվանդանոցի ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ ահաբեկչությանը կարող է մասնակից լինել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը: