Բաղդադում ԻՀ֊ի զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 40 զինվորական
Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինները սպանել են Բաղդադից դեպի արևմուտք տեղակայված ռազմական բազայի 40 զինվորի։ Այս մասին փոխանցում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով իրաքյան սպային։
Իրաքի ռազմական բազայի վրա հարձակումն իրականացրել են 6 մահապարտ֊ահաբեկիչներ։
Նշվում է նաև, որ առևանգվել է ավելի քան 70 զինվորական։