123452 դիտում
09:56 27-05-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19: 30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Հրայր Թովմասյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 DO 880 համարանիշի ավտոմեքենայով Նորաշեն-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողշարջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Թովմասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 32-ամյա Կարեն Քոչարյանը, Լոռու մարզի Կողես գյուղի բնակիչ, 27-ամյա Արեն Մամաջանյանը և Տաշիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Վալերի Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Ավետիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, քննիչ Ֆիլիպ Նազարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ոստիկանության Տաշիրի բաժնի պարեկապահակային ծառայության ջոկում՝ որպես հրամանատար, վիրավորներից Կ. Քոչարյանը աշխատում է ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասում, Ա. Մամաջանյանը աշխատում է ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրում, իսկ Վ. Գասպարյանը աշխատում է ոտիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում՝ որպես օպերլիազոր:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին էլ հավաքավծները ասել են, որ օպերատիվ են գործել Տաշիրի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Լոռու մարզի ոստիկանապետը, քննչական վարչության պետն ու ՃՈ վաշտի հրամանատարը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+