17830 դիտում
08:50 26-05-2018
Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են ներկայացրել միջազգային խորհրդատվական «Technical Advisor» ինժեներական ընկերության երկու աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու մեջ: Ըստ իրավապահների՝ այդ ընկերության աշխատակիցները ցանկացել են կաշառքի միջոցով ապահովել ԱՄՆ-ի Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության պայմանագրի կնքումը, որով ընկերությունը կստանար հնարվորություն անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել ու ծառայություններ մատուցել Ղազախստանից Չինաստան գազատարի կառուցման ընկերությանը՝ Asia Gas Pipeline-ին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4410491.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Ըստ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տարածած մամլո հաղորդագրության, մեղադրվողներից մեկը Հայաստանի 62-ամյա քաղաքացի Ազատ Մարտիրոսյանն է: Վերջինս 1997-2001 թվականներին զբաղեցրել է Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Մեղադրվող մյուս աշխատակիցն է Ռուսաստանի քաղաքացի, 59 ամյա Վիտալի Լեսկովը: Մեղադրանք է ներկայացվել նաև «Գրավիտաս» ընկերության հիմնադիր, 70 ամյա Հունաստանի քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսին, ում դեմ գործ էր հարուցվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին: Բոլոր երեք մեղադրվողները գտնվում են ԱՄՆ-ից դուրս:
Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրվող եռյակը՝ Կոնտոգուրիսը, Մարտիրոսյանն ու Լեսկովը Rolls-Royce-ի աշխատակիցների ու ղեկավարների ներգրավմամբ մշակել ու իրականացրել են կոռուպցիոն մի սխեմա, որի շրջանակում Rolls-Royce ընկերությունը վճարումներ է կատարել խորհրդատվական ընկերությանը՝ տեղյակ լինելով, որ դրանց մի հատվածը նախատեսվում է օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու համար:
Հիշեցնենք, որ Asia Gas Pipeline-ը ստեղծվել է Կենտրոնական Ասիայից Չինաստան գազատար կառուցելու նպատակով: «Technical Advisor» ընկերությունը, որտեղ աշխատում էին Մարտիրոսյանն ու Լեսկովը, անկախ խորհրդատվություն ու այլ ծառայություններ է մատուցել Asia Gas Pipeline-ին:
ԱՄՆ-ի դատախազ Բենյամին Գլասմանն այս գործի առնչությամբ ընդգծել է. «Այս մեղադրանքները ցույց են տալիս մեր պատրաստակամությունը հետապնդելու բոլոր նրանց, ովքեր ներգրավված են օտարերկրյա կոռումպացված գործարար գործունեության մեջ: Օտարերկրյա գործիչները պետք է մի քանի անգամ մտածեն նախքան որևէ կոռուպցիոն գործարք իրականացնելը, քանի որ Միացյալ Նահանգները կարող է և կբացահայտի նման սխեմաներն ու դրանք իրականացնողներին»:
Նմանատիպ նյութեր
1085 դիտում
10:07 19-11-2014
Կոռուպցիոն սկանդալի պատճառով պաշտոնանկ արված Թուրքիայի ՆԳ նախկին նախարարը կուսակցություն է ստեղծում
1341 դիտում
15:52 28-11-2014
Էրդողանը փորձում է կոծկել նախկին նախարարների հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետաքննությունը
1596 դիտում
11:05 27-01-2014
Եղբորից հետո «կոռուպցիոն սկանդալի» մեջ է հայտնվել նաև Էրդողանի դուստրը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը