Էրդողանը փորձում է կոծկել նախկին նախարարների հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետաքննությունը
Թուրքական Hurriyet Daily News թերթը բաց նամակով է հանդես եկել՝ ընդդեմ կոռուպցիայի մեջ մեղադրվող 4 նախարարների նկատմամբ անցկացված հետաքննության զեկույցի հրապարակման արգելքի, հաղորդում է Ria Novosti գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի կեսերին Թուրքիայի ոստիկանությունը հակակոռուպցիոն մեծամասշտաբ խուզարկություն անցկացրեց երկրի բարձրադիր իշխանության որոշ ղեկավարների շրջանում, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ ձերբակալվեցին՝ գոևծարարներ, վերին օղակի չինովնիկներ, նրանց ընտանիքի անդամներն ու մտերիմները:
Մեծ սկանդալի մեջ հայտնված Թուրքիայի 4 նախարարներ՝ Եվրամիության հարցերով, Ներքին գործերի, Էկոնոմիկայի և Շրջակա միջավայրի պահպանության նախարարները հրաժարական տվեցին: Այս տարվա սեպտեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազությունը հաստատեց, որ գործով 96 հոգու, այդ թվում՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլյալ Էրդողանու նկատմամբ քրեական հետապնդում անցկացնելու ապացույցներ չկան:
Սակայն 4 նախարարների նկատմամբ խորհրդարանական հետապնդումը շարունակվում է: Նախօրեին խորհրդարանի՝ հետաքննության հարցերով հանձնաժողովի նախագահ Հաքքըլի Քյոյլուի պահանջով Անկարայի դատախազությունը որոշումկայացրեց արգելելու հանձնաժողովի հետաքննության արդյունքների հրապարակումը՝ պարզաբանելով դա մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով: