Եղբորից հետո «կոռուպցիոն սկանդալի» մեջ է հայտնվել նաև Էրդողանի դուստրը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլյալ Էրդողանից հետո կոռուպցիոն սկանդալի մեջ է ներքաշվել նաև Էրդողանի դուստրը՝ Սումեյա Էրդողանը: Այսպես, իրավապահների ձեռքն են ընկել Էրդողանի դստեր և գործարար Մուստաֆա Լյատիֆ Թոփբաշի հեռախոսային ձայնագրությունները: Հայտնի է որ, գործարարը բավականին սերտ կապեր ունի իշխանությունների հետ:
Ձայնագրություններից պարզ է դառնում, որ Թափբաշը Իզմիրում 8 ամառանոց է կառուցել, իսկ Իզմիրի նահանգապետ Ջահիթ Քըրաջն այդ շինություններն անօրինական է ճանաչել և հրահանգել է քանդել դրանք: Այն բանից հետո, երբ գործարարը դիմել է Սումեյա Էրդողանի օգնությանը, Իզմիրի նահանգապետը հեռացվել է պաշտոնից:
Համացանցում է հայտնվել վարչապետի և գործարարի երկրորդ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որից պարզ է դառնում, որ գործարարը Սումեյա Էրդողանին 2 ամառանոց է նվիրել: Նա և իր մայրը՝ Էմինե Էրդողանը, շատ են հավանել առանձնատները և հրահանգել են պատ կառուցել լողավազանի դիմաց, որպեսզի հարևաններից որ ոք նրանց լողալիս չնկատի: